ԱՄՆ-ի Սենթ Լուիս քաղաքում ընթացող «Grand Chess Tour: Saint Louis Rapid & Blitz 2025» արագ և կայծակնային շախմատի մրցաշարում ավարտվել է արագ շախմատի ևս երեք տուր: 6 տուրից հետո ԱՄՆ դրոշի ներքո հանդես եկող Լևոն Արոնյանը 2-րդ տեղում է:
4-րդ, 5-րդ ու 6-րդ տուրերում Արոնյանը երկու պարտիա ավարտել է ոչ-ոքի, իսկ մեկում պարտություն է կրել, հայտնում է Արմենպրեսը։
Առաջատարը Ֆաբիանու Կարուանան է:
Այս տարի Սենթ Լուիսի մրցաշարին մասնակցում են Ֆաբիանո Կարուանան, Գուկեշ Դոմարաջուն, Նոդիրբեկ Աբդուսատորովը, Ուեսլի Սոն, Լենիեր Դոմինգես Պերեսը, Մաքսիմ Վաշիե-Լագրավը, Լե Քուանգ Լիեմը, Սամուել Շանկլանդը, Գրիգորի Օպարինը:






