Սեպտեմբերի 6-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում նախատեսված է 2026 թվականի աշխարհի առաջնության եվրոպական գոտու որակավորման փուլի Հայաստան-Պորտուգալիա ֆուտբոլային հանդիպումը։
Տոմսերը դարձել են հասանելի tickets.ffa.am կայքում, գրում է Արմենպրեսը։
Ինչպես այս, այնպես էլ Հայաստանի ազգային հավաքականի հաջորդ բոլոր հանդիպումների համար տոմսերի վաճառքն իրականացվելու է միմիայն առցանց․ տոմսերի ֆիզիկական վաճառք չի նախատեսվում:
Յուրաքանչյուր անձ կարող է գնել Հայաստան-Պորտուգալիա հանդիպման ոչ ավելի, քան 2 տոմս: Գնումից հետո օգտատերը տեսնելու է իր գնած տոմսերը tickets.ffa.am կայքի անձնական հաշվում, սակայն տոմսերի QR կոդերն ակտիվանալու են միայն հանդիպման օրը:






