AM
14 Օգոստոս 2025 - 12:44 AMT

Հայաստան-Պորտուգալիա խաղի տոմսերը հասանելի կլինեն հերթային համակարգով

Աշխարհի 2026 թվականի առաջնության եվրոպական գոտու որակավորման փուլի Հայաստան-Պորտուգալիա հանդիպման տոմսերի վաճառքը վերսկսվել է 14:00-ից:

«Օգոստոսի 14-ին ժամը 14:00-ից Հայաստան-Պորտուգալիա հանդիպման տոմսերը ձեռք բերելու համար թողարկվել է հերթային համակարգ, որն ավելի պարզ ու անխափան կդարձնի գնման գործընթացը»,–գրում է Արմենպրեսը։

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան հայտնել էր, որ Tickets.ffa.am կայքում այցելուների մեծածավալ հոսքի պատճառով առաջացել են տեխնիկական խնդիրներ, որոնք կարգավորվում են:

Ավելի վաղ հայտարարվել էր, որ ինչպես այս, այնպես էլ Հայաստանի ազգային հավաքականի հաջորդ բոլոր հանդիպումների համար տոմսերի վաճառքն իրականացվելու է միմիայն առցանց․տոմսերի ֆիզիկական վաճառք չի նախատեսվում: Յուրաքանչյուր անձ կարող է գնել Հայաստան-Պորտուգալիա հանդիպման ոչ ավելի, քան 2 տոմս: