AM
20 Օգոստոս 2025 - 10:42 AMT

Բաքվի դատարանը մերժել է Վարդանյանի միջնորդությունը

Բաքվում Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի դեմ հարուցված քրեական գործի շրջանակում կայացել է հերթական դատական նիստը։

Վարդանյանին բազմաթիվ շինծու մեղադրանքներ են առաջադրված Ադրբեջանի ՔՕ մի շարք հոդվածներով, որոնք վերաբերում են խաղաղության և մարդկության դեմ ուղղված հանցագործություններին», պատերազմական հանցագործություններին, ահաբեկչությանը, դրա ֆինանսավորմանը և այլ ծանր հանցագործությունների։

Վարդանյանի շահերը ներկայացնող փաստաբան Աբրահամ Բերմանը դատարանին ներկայացրել է միջնորդություն՝ գործը քննող դատավորների կազմի ինքնաբացարկի վերաբերյալ։ Ռուբեն Վարդանյանը միացել է պահանջին։

Ի պատասխան՝ դատարանի ներկայացուցիչ Զեյնալ Աղաևը նշել է, որ պաշտպանական կողմը նախկինում ևս նմանատիպ միջնորդություններ է ներկայացրել, իսկ ներկայիս միջնորդությունը նոր փաստարկներ չի պարունակում։ Այդ հիմքով ինքնաբացարկի հարցը քննարկման չի դրվել։

Այնուհետև Բերմանը դիմել է դատարանին՝ պաշտպանյալի հետ գաղտնի հանդիպման թույլտվություն ստանալու համար։ Դատավորը բավարարել է խնդրանքը և հայտարարել դադար։

ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայք Ուոլցը հայտարարել է, որ Ադրբեջանի նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Հիքմեթ Հաջիևի հետ զրույցում ասել է, որ պետք է ազատ արձակել գերիներին և ավարտին հասցնել ՀՀ հետ խաղաղության պայմանագրի ստորագրումը։

Ռուբեն Վարդանյանի փաստաբաններից Ջարեդ Գենսերը կոչ է արել վարչապետ Նիկոլ Փաշինյանին ու ԱԳ նախարար Արարատ Միրզոյանին ուշադրությամբ ուսումնասիրել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայք Ուոլցի հայտարարությունները։