AM
21 Օգոստոս 2025 - 09:22 AMT

Երևանը 955 մլն դրամ կուղղի Էլեկտրատրանսպորտի դեպոյի վերականգնմանը

Կառավարությունը հաստատել է Երևանի Շենգավիթ վարչական շրջանում գործող «Երևանի էլեկտրատրանսպորտ» ՓԲԸ-ի վարչական ու վերանորոգման շենքերի հիմնանորոգման նախագիծը, դրան կուղղվի 955 մլն դրամ։

Ըստ դրա՝ շենքերը, որոնք կառուցվել են 1950-ականներին, երբևէ հիմնանորոգման չեն ենթարկվել և ներկայումս ունեն վթարային վիճակ։ Մասնավորապես, արտաքին սալիկապատումն առատորեն քայքայվել է, տանիքը վնասված է, անձրևաջրերը թափանցում են ներս, ինչի հետևանքով տրանսպորտային միջոցների սպասարկումն դարձել է ոչ միայն դժվար, այլև ռիսկային։

«Հիմնանորոգման նախագծի նախահաշվային արժեքը կազմում է մոտ 1.15 մլրդ դրամ, սակայն պայմանագրով ընդհանուր գումարը սահմանվել է 955 մլն դրամ։ Շենքերի հիմնանորոգման համար կտրամադրվի 936.8 մլն դրամ, տեխնիկական հսկողության համար 11.9 մլն դրամ, հեղինակային հսկողության համար 6.5 մլն դրամ։ Քաղաքապետարանը և տարածքային կառավարման ու ենթակառուցվածքների նախարարությունը նշում են, որ հիմնանորոգումը կարևոր է ոչ միայն շենքերի անվտանգության, այլև նոր ներկրվող տրոլեյբուսներն ու էլեկտրաբուսները սպասարկելու համար նոր շարժակազմը պահանջում է համապատասխան տեխնիկական կայան»,– նշված է նախագծում։

Ֆինանսավորման աղբյուրը կազմել են պետական գույքի մասնավորեցումից գոյացած միջոցները, ինչի արդյունքում նախագիծը չի ավելացնի պետական բյուջեի բեռը։