Ադրբեջանի և Հայաստանի, ինչպես նաև Ադրբեջանի և ԱՄՆ-ի միջև կնքված մի շարք համաձայնություններ ձևավորել են բավականին հուսադրող իրավիճակ ամբողջ տարածաշրջանի համար։ Այդ մասին ասել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը TGRT Haber հեռուստաալիքին տված հարցազրույցում։
Նա պարզաբանել է, որ Վաշինգտոնում կայանալիք բանակցություններից առաջ ադրբեջանական կողմը խորհրդակցություններ է անցկացրել Թուրքիայի հետ՝ քննարկելով հանդիպման ու պայմանավորվածությունների մանրամասները։
Ֆիդանն ընդգծել է, որ Թուրքիայի դիրքորոշումը այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» հարցում հիմնված է փոխադարձ վստահության վրա և նշել, որ Անկարան սերտ գործակցություն է պահպանում Բաքվի հետ այդ ուղղությամբ։
«Ներկայում Զանգեզուրի միջանցքի շուրջ կոնկրետ ոչինչ չկա։ Կողմերը կքննարկեն՝ ինչ է լինելու և ինչպես է զարգանալու իրավիճակը։ Մեր դիրքորոշումը հիմնված է վստահության վրա։ Մենք վստահում ենք մեր ադրբեջանցի եղբայրներին», — ասել է նախարարը։
Նա նաև դրականորեն է արտահայտվել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի դիրքորոշման վերաբերյալ այս հարցում։






