Հայաստանի ազգային հավաքականը սկսել է մարզական հավաքը։ Եղիշե Մելիքյանի թիմը պատրաստվում էԱշխարհի 2026 թվականի առաջնությանեվրոպական գոտու որակավորման փուլի Պորտուգալիայի և Իռլանդիայի հետ խաղերին։
Ազգային թիմի առաջին մարզումը կկայանա սեպտեմբերի 1–ին՝ ժամը 18:30-ին, հայտնում է ՀՖՖ–ն։
Հավաքին արդեն միացել են Հենրի Ավագյանը («Փյունիկ»), Օգնյեն Չանչարևիչը («Նոա»), Արսեն Բեգլարյանը («Ալաշկերտ»), Կամո Հովհաննիսյանը («Արարատ-Արմենիա»), Ստյոպա Մկրտչյանը («Օսիեկ», Խորվաթիա), Էրիկ Փիլոյանը («Ուրարտու»), Էդգար Գրիգորյանը («Արարատ-Արմենիա»), Գեորգի Հարությունյանը («Պուշկաշ Ակադեմիա», Հունգարիա), Սերգեյ Մուրադյանը («Նոա»), Ալբերտ Խաչումյանը («Արարատ»), Ժիրայր Շաղոյանը («Արարատ-Արմենիա»), Նարեկ Աղասարյանը («Ուրարտու»), Գոռ Մանվելյանը («Նոա»), Էդուարդ Սպերցյանը («Կրասնոդար», Ռուսաստան), Արտակ Դաշյանը («Նոա»), Էդգար Սևիկյանը («Ֆերենցվարոշ», Հունգարիա), Հովհաննես Հարությունյանը («Նոա»), Արթուր Սերոբյանը («Արարատ-Արմենիա»), Դանիել Աղբալյանը («Փյունիկ»), Ուգոչուկվու Քրիստուս Իվուն («Ռուբին», Ռուսաստան), Կարեն Նալբանդյանը («Ալաշկերտ») և Հրանտ-Լեոն Ռանոսը («Բորուսիա Մյունխենգլադբախ», Գերմանիա)։
Նաիր Տիկնիզյանը, Տիգրան Բարսեղյանը և Վահան Բիչախչյանը հավաքականի ճամբար կգան սեպտեմբերի 2-ին, իսկ Լուկաս Զելարայանը կմիանա սեպտեմբերի 3-ին։ Նորբերտո Բրիասկո Բալեկյանը ընտանեկան խնդիրների պատճառով չի միանա թիմին։
Հայաստանի հավաքականը սեպտեմբերի 6-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կընդունի Պորտուգալիային։ Խաղի մեկնարկը՝ ժամը 20:00-ին։ Սեպտեմբերի 9-ին նույն մարզադաշտում մեր ընտրանին կընդունի Իռլանդիայի հավաքականին՝ խաղը մեկնարկելու է կրկին ժամը 20:00-ին։






