AM
2 Սեպտեմբեր 2025 - 07:35 AMT

Մխիթարյանը պահպանել է իր բարձր վարկանիշը

Հայաստանի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը պահպանել է իր վարկանիշը՝ 83։ EA FC 26 ֆուտբոլային սիմուլյատորի՝ 2025 թվականի սեպտեմբերի 26-ին սպասվող թողարկման համար հրապարակվել են միլանյան «Ինտերի» խաղացողների վարկանիշները։

Չնայած որոշ աննշան բնութագրերի նվազմանը, Մխիթարյանի ընդհանուր միավորը մնացել է անփոփոխ, ինչը բացառիկ է նրա տարիքի (36 տարեկան) խաղացողի համար, հայտնում է Armsport-ը։

«Ինտերի» կազմում առաջատարը Լաուտարո Մարտինեսն է՝ 88 վարկանիշով:

Միլանի «Ինտերը» սոցցանցերի իր պաշտոնական էջերում հրապարակում է կատարել՝ նվիրված թիմի փորձառու կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին։

Հայաստանի ազգային հավաքականի բոլոր ժամանակների լավագույն ռմբարկուն միլանյան գրանդի կազմում անցկացրել է 150-րդ հանդիպումը։

Մխիթարյանի գործող պայմանագրի ժամկետը «Ինտերի» հետ նախատեսված է մինչև 2026թ․ հունիսը։