AM
2 Սեպտեմբեր 2025 - 11:08 AMT

Իրանը դրական է գնահատում ՀՀ և Պակիստանի միջև դիվանագիտական կապերի հաստատումը

Իրանի արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Իսմայիլ Բեղային հայտարարել է, որ Իրանը դրական զարգացում է համարում Հայաստանի և Պակիստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին համատեղ կոմյունիկեի ստորագրումը։

«Մենք լավ հարաբերություններ ունենք Պակիստանի և Հայաստանի հետ։ Հուսով ենք, որ մեր երկու հարևանների միջև հարաբերությունների հաստատումը կխթանի տարածաշրջանային երկրների ամրապնդմանը», — ասել է Բեղային, հայտնում է APA-ն։

Հայաստանի և Պակիստանի արտաքին գործերի նախարարները ստորագրել են կոմյունիկե երկու պետությունների միջև դիվանագիտական հարաբերություններ սկսելու վերաբերյալ։