Մարդու իրավունքների միջազգային պաշտպան, իրավաբան Ռոբերտ Ամստերդամը X–ի իր միկրոբլոգում անդրադարձել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի «կառավարությունը ես եմ» արտահայտությանը՝ նշելով, որ դա «այն ամենն է, ինչ պետք է իմանալ այդ «ժողովրդավարության» մասին»։
Իսկ Հայաստանի կառավարության միջամտությունը եկեղեցու գործերին համարել է «աճող ավտորիտարիզմի» ցուցիչ։
«Հայաստանի կառավարության միջամտությունը եկեղեցու գործերին նրա աճող ավտորիտարիզմի առանցքային ցուցիչն է։ Փաշինյանի՝ «կառավարությունը ես եմ», վտանգավոր և հիսթերիկ բացականչությունը, վկայում է այն ամենի մասին, ինչ պետք է իմանալ այդ «ժողովրդավարության» մասին, որն այդքան հաճախ ողջումում են Արևմուտքում»,–ասվում է Ամստերդամի գրառման մեջ։
Օգոստոսի 28–ի կառավարության նիստից հետո ճեպազրույցում վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել է․ «Կառավարությունը ես եմ, որևէ մեկը չի կարող իմ դիրքորոշմանը հակասող դիրքորոշում ունենալ, ընդհանրապես, եթե Կառավարությունում մարդիկ կան, որոնք իմ դիրքորոշմանը հակասող դիրքորոշում ունեն, հենց հիմա թող դիմում գրեն ու շենքերից դուրս գան, եթե՝ ոչ, ապա ես ինքս նրանց կհանեմ»։
ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը դատի է տվել Փաշինյանին «Կառավարությունը ես եմ» արտահայտության համար։






