AM
30 May 2002 - 19:49 AMT

ՀԱՅԱՍՏԱՆԸ ԿՕԳՆԻ ՎՐԱՍՏԱՆԻՆ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼ ԱՊՐԻԼՅԱՆ ԵՐԿՐԱՇԱՐԺԻՑ ՏՈՒԺԱԾ ԵՐԿԱԹՈՒՂԱՅԻՆ ԳԾԵՐԸ

Հայաստանը օգնություն կցուցաբերի Վրաստանին թբիլիսյան երկրաշարժի հետեւանքները վերացնելու գործում: Ինչպես հաղորդում է «ԲիԷսՊրես» գործակալությունը, Վրաստանի տրանսպորտի եւ հաղորդակցության նախարարը նամակ է ստացել հայ գործընկերներից, որտեղ պատրաստակամություն է հայտնվում վրացի երկաթուղայիններին տրամադրել` հարյուր վագոն խճաքար երկաթուղային պաստառի համար, տասը հազար տոննա պեմզաբլոկ, հիսուն վագոն բալաստ, յոթանասուն տոննա ցեմենտ, հիսուներեք տոննա կաուստիկ սոդա, երեք եւ կես տոննա զոդման նյութ: Հունիսի ընթացքում բոլոր թվարկված շինանյութերը կփոխանցվեն վրացական կողմին Սադախլո երկաթուղային կայարանում: Տրանսպորտի նախարարին ուղղված նամակում նաեւ հաղորդվում է, որ ամռանը վրացի երեխաներին կհատկացվի «Գուգարք» հանգստյան տան 50 անվճար ուղեգիր եւ «Արզնի» առողջարանի 150 ուղեգիր:

Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը “PanARMENIAN.Net”-ի վրա պարտադիր է: