ԵԽ Գլխավոր քարտուղարը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի կողմից ընդունված Վաշինգտոնի հռչակագիրը՝ այն որակելով որպես հնարավոր շրջադարձային կետ։
Ստրասբուրգում Եվրոպայի խորհրդի նախարարների տեղակալների շաբաթական հանդիպման մեկնարկին Ալեն Բերսենը նշել է, որ հռչակագրիիրականացումը կարող է վերափոխել տարածաշրջանը՝ հաշտեցման, կայունության և զարգացման միջոցով, հայտնում է panorama. am-ը։
«Այս խաղաղությունը պետք է կառուցվի մեր արժեքների՝ ժողովրդավարության, մարդու իրավունքների և օրենքի գերակայության վրա։ Եվրոպայի խորհուրդը կկանգնի Հայաստանի և Ադրբեջանի կողքին խաղաղության հասնելու ճանապարհին»,–նշել է նա
Օգոստոսի 8–ին Սպիտակ տանը կայացած ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպմանը ստորագրվել է համատեղ Հռչակագիր` Վաշինգտոնում տեղի ունեցած հանդիպման արդյունքների մասին:
Վաշինգտոնում Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ ղեկավարների ներկայությամբ նախաստորագրել են «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագիրը։






