AM
4 Սեպտեմբեր 2025 - 13:41 AMT

ԵՄ-ն «նշանակալի առաջընթաց» է որակել Հայաստան-Ադրբեջան համաձայնագրի նախաստորագրումը

Եվրոպայի խորհրդում ԵՄ պատվիրակությունը ողջունել է օգոստոսի 8-ին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև կայացած պայմանավորվածությունը։

ԵՄ-ն այս համաձայնությունը գնահատել է որպես «նշանակալի առաջընթաց»՝ ընդգծելով, որ չափազանց կարևոր է, որպեսզի համաձայնեցված քայլերը իրականացվեն ժամանակին, ստորագրվի և վավերացվի խաղաղության պայմանագիրը, հայտնում է Radar Armenia-ն։

«Անցյալ մարտին Հայաստան-Ադրբեջան երկկողմանի բանակցությունների ավարտից հետո այս համաձայնությունը կարևոր քայլ է երկու երկրների հարաբերությունների լիակատար նորմալացման ուղղությամբ: Այն հիմնված է ինքնիշխանության և տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման սկզբունքների վրա՝ համաձայն 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրի:

Եվրոպական միությունը շարունակում է աջակցել Հայաստան-Ադրբեջան նորմալացման գործընթացին»,–ասվում է հայտարարության մեջ։

Հայտարարությանն իրենց աջակցությունն են հայտնել նաև Ալբանիան, Անդորրան, Բոսնիա և Հերցեգովինան, Վրաստանը, Իսլանդիան, Լիխտենշտայնը, Մոնակոն, Մոլդովան, Չեռնոգորիան, Նորվեգիան, Հյուսիսային Մակեդոնիան, Սան Մարինոն, Սերբիան, Ուկրաինան և Միացյալ Թագավորությունը։