AM
4 Սեպտեմբեր 2025 - 13:56 AMT

Օվերչուկ․ ՀՀ հետ առևտրաշրջանառությունը մինչև տարեվերջ գրեթե 2 անգամ կնվազի

Ռուսաստանում կանխատեսում են, որ Հայաստանի հետ առևտրի ծավալը մինչև տարվա ավարտը զգալիորեն կկրճատվի։ Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը Վլադիվոստոկում անցկացվող Արևելյան տնտեսական համաժողովի ընթացքում, հայտնում է ՏԱՍՍ–ը։

«Ինչ վերաբերում է Ռուսաստանի և Հայաստանի միջև առևտրին, այն կրճատվել է, արդեն զգալիորեն կրճատվել է, և մենք ակնկալում ենք, որ տարեվերջին այն կրկնակի կնվազի նախորդ տարվա համեմատ։

Այսինքն՝ եթե նախորդ տարի այն կազմել է 12.4 միլիարդ դոլար, ապա այս տարի, հավանաբար, կլինի մոտ 6, գուցե մի քիչ ավելի», – ընդգծել է փոխվարչապետը։