AM
6 Սեպտեմբեր 2025 - 09:55 AMT

Հայաստանի հավաքականը Պորտուգալիայի հետ կխաղա կարմիր մարզաշապիկով

Հայաստանի ազգային հավաքականը Պորտուգալիայի հետ կխաղա կարմիր մարզաշապիկով, հայտնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան։

Հայաստան-Պորտուգալիա խաղը կայանալու է սեպտեմբերի 6-ին՝ ժամը 20։00-ին, Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում։ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ավելի վաղ հայտնել է, որ հանդիպման բոլոր տոմսերի QR կոդերն ակտիվանալու են խաղի օրը՝ ժամը 16:00-ին։

FAF շարժումը նախաձեռնել է երկրպագուների մեծ երթ, որը մեկնարկելու է Ֆրանսիայի հրապարակից՝ Արամ Խաչատրյանի արձանի հարակից տարածքից։ Մասնակիցների հավաքը նախատեսված է ժամը 16:00-ից։