AM
8 Սեպտեմբեր 2025 - 06:39 AMT

YoYo-ն իրականացրել է ֆուտբոլային չելենջ իր օգտատերերի համար

«Ֆասթ Շիֆթ» վճարահաշվարկային ընկերությունը «YoYo» բջջային հավելվածի գործարկման շրջանակում օրերս կազմակերպել էր ֆուտբոլային չելենջ Հայկ Ֆրիսթայլի մասնակցությամբ։ «YoYo»-ն էլեկտրոնային դրամապանակ է՝ նախատեսված 4-16 տարեկան երեխաների և դեռահասների համար։

Ֆուտբոլային չելենջին մասնակցել են հավելվածի տաս ակտիվ օգտատերեր։ Բոլոր մասնակիցները ստացել են բրենդավորված նվերներ, իսկ գլխավոր մրցանակը՝ PlayStation 5-ը, բաժին է հասել մրցույթի հաղթողին։

«YoYo» բջջային հավելվածը հնարավորություն է տալիս երեխաներին և դեռահասներին կատարել անկանխիկ, անհպում վճարումներ 22,000+ վաճառակետերում և մի շարք օնլայն հարթակներում, որտեղ Ֆասթ Շիֆթը հասանելի է որպես վճարամիջոց։ Էլեկտրոնային դրամապանակը նաև ծնողական վերահսկողության ապահով միջոց է։

Ֆասթ Շիֆթը շարունակաբար խթանում է առողջ ու ակտիվ ապրելակերպը՝ միաժամանակ նպաստելով երեխաների ֆինանսական գրագիտության զարգացմանը։

«YoYo» էլեկտրոնային դրամապանակը ներբեռնելու համար անհրաժեշտ է անցնել հետևյալ հղումով։

Ֆասթ Շիֆթը վճարահաշվարկային ընկերություն է, որը ֆինտեխ նոր լուծումների հիման վրա մատուցում է 400-ից ավելի ծառայություններ։

«Ֆասթ Շիֆթ» վճարահաշվարկային ընկերությունը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից։