AM
8 Սեպտեմբեր 2025 - 08:35 AMT

Հիմնանորոգվում է Ներքին Խնձորեսկից Գորիս տանող ճանապարհը

ՀՀ պետական բյուջեի ֆինանսավորմամբ ընթացքի մեջ է /Մ-12/-Խնձորեսկ-Ներքին Խնձորեսկ ավտոճանապարհի կմ0+000-կմ10+100 հատվածի հիմնանորոգումը։ Այս ճանապարհահատվածը, որի երկարությունը 10.1 կմ է, ապահովում է Ներքին Խնձորեսկ բնակավայրի կապը Գորիս քաղաքին, հայտնում է «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը։

Շինհրապարակում ներկայում իրականացվում են մայթերի կառուցման, ջրահեռացման համակարգերի, ինչպես նաև ասֆալտբետոնե ծածկի տեղադրման և այլ ենթակառուցվածքային աշխատանքներ։

Նախագծով նախատեսվում է ճանապարհը ծածկել երկշերտ ասֆալտբետոնե ծածկով և ապահովել անհրաժեշտ անվտանգության տարրերով։