ՌԴ ԱԴԾ–ն Ստավրոպոլում Ադրբեջանի քաղաքացու է ձերբակալել ահաբեկչություն նախապատրաստելու կասկածանքով` Կիևի հանձնարարությամբ:
ԱԴԾ–ն կանխել է ռազմական‑հետախուզական բնույթի մի շարք դիվերսիոն‑ահաբեկչական գործողություններ Ստավրոպոլի մարզում, հայտնում է ՌԻԱ Նովոստին։
«Հետախուզական աղբյուրների համաձայն՝ ձերբակալվածը միացել է արգելված ուկրաինական ահաբեկչական կազմակերպությանը, նա հետախուզություն է կատարել Եսենտուկիում և Ստավրոպոլում՝ ուսումնասիրելով վարչական շենքերն ու տրանսպորտային ենթակառուցվածքները, ձեռք է բերել պայթուցիկ սարքավորումների պատրաստման համար նյութեր և դրանք պահել թաքստոցում։
Ձերբակալվածը ծրագրել էր մի քանի ինքնաշեն պայթուցիկ սարք պատրաստել՝ օգտագործելով հատուկ նշանակության ստորաբաժանումներում ստացած հմտությունները՝ առգրավվել են պայթուցիչների բաղադրիչներ, կապի միջոցներ և նրա գործողության ապացույցներ»«–ասվում է հաղորդագրության մեջ։
Գործ է հարուցվել ահաբեկչական գործողության նախապատրաստման համար։
Ավելի վաղ Ադրբեջանի իշխանությունները հայտարարել էին «Ռուսաստանի միտումնավոր ավիահարվածների» մասին, որոնք հասցվել են պետական SOCAR ընկերության նավթաբազային և Ուկրաինայի տարածքում գտնվող այլ ադրբեջանական օբյեկտներին։






