Կ.Պոլսո հայոց պատրիարք Սահակ Մաշալյանը, պատրիարքի փոխանորդ քահանա Գասպար Կարապետյանի հետ, այցելել է Իգդիրի նահանգապետ Էրջան Թուրանին։
Հանդիպումն անցել է դրական մթնոլորտում, հայտնում է Ermenihaber-ը։
Քննարկումների ընթացքում հատուկ կարևորություն է տրվել մշակութային և կրոնական կապերի զարգացմանը, որոնք կարող են նպաստել հայ–թուրքական հարաբերությունների ամրապնդմանը։
Կողմերը քննարկել են նաև տարածաշրջանային մի շարք հարցեր։






