AM
11 Սեպտեմբեր 2025 - 06:21 AMT

ՀՀ–ում ՌԴ նոր առևտրային ներկայացուցիչ է նշանակվել

Ռուսաստանի Դաշնության կառավարությունը պաշտոնապես

ՀՀ–ում ՌԴ նոր առևտրային ներկայացուցիչ է նշանակվել։ Այդ պաշտոնում Սերգեյ Սոլոմինի նշանակման որոշումը ստորագրել է ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը, հայտնում է 1prime.ru-ն։

«Սերգեյ Վլադիմիրովիչ Սոլոմինին նշանակել Ռուսաստանի Դաշնության առևտրային ներկայացուցիչ Հայաստանի Հանրապետությունում», – ասվում է փաստաթղթում։

Մեկ այլ որոշմամբ, Աննա Դոնչենկոն ազատվել է նույն պաշտոնից, քանի որ նրա հետ կնքված աշխատանքային պայմանագրի ժամկետն ավարտվել է։