Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը կառավարության նիստում ներկայացրել է որոշման նախագիծ, որով առաջարկվել է 1 միլիարդ դրամի չափով համաֆինանսավորում հատկացնել համայնքների կողմից ներկայացված 26 սուբվենցիոն ծրագրերին։
Գումարը կուղղվի Հայաստանի ութ մարզերում տարբեր ենթակառուցվածքային նախաձեռնությունների իրականացմանը։
Արագածոտնի մարզում նախատեսված է 2 ծրագրի ֆինանսավորում, Արարատում՝ 4, Արմավիրում՝ 7, Լոռու մարզում՝ 2, Կոտայքում՝ 5, Շիրակում՝ 1, Սյունիքում՝ 3, իսկ Տավուշում՝ 2 ծրագիր։
Խուդաթյանը հավելել է, որ չզեկուցվող նախագծերից մեկի համաձայն իրականացվում է նաև 917.2 միլիոն դրամի վերաբաշխում՝ մասնակցային բյուջետավորման ծրագրի շրջանակում 35 այլ ծրագրերի վերաֆինանսավորման նպատակով։






