«Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Իտալիայում կայացած Gentleman Award մրցանակաբաշխության 30-ամյակի միջոցառման ժամանակ արժանացել է Gentleman Award մրցանակին, հայտնում է ակումբի պաշտոնական կայքը։
Մրցանակաբաշխությանը Մխիթարյանը մասնակցել է կնոջ ուղեկցությամբ, գրում է Panorama.am-ը։
«Ես ուրախ եմ և հպարտություն եմ զգում։ Շնորհակալություն եմ հայտնում բոլոր նրանց, ովքեր քվեարկել են ինձ համար։ Սա մեծ պատիվ է։ Շատ շնորհակալ եմ», – նշել է Մխիթարյանը։
Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը հայտարարել է, որ անպայման փորձելու է հավաքական հետ բերել իտալական «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին։
«Խոսել եմ նրա հետ, չեմ կարող ասել՝ ինչ։ Անպայման փորձելու եմ նրան հետ բերել։ Առայժմ կոնկրետ իր կարծիքը չգիտեմ, ավելի կոնկրետ կիմանամ, երբ հանդիպենք։ Ուզում եմ գնալ Իտալիա ու նրա հետ նստել խոսել, անպայման փորձելու եմ հետ բերել»,– ասել է Մելիքյանը։






