Հայաստանի ազգային հավաքականի ու ռուսական «Կրասնոդար» ակումբի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը ճանաչվել է ակումբի օգոստոսի լավագույն խաղացող։
Սպերցյանը հավաքել է քվեարկողների ձայների 44․84 տոկոսը։ Այդ ամսվա ընթացքում նա աչքի է ընկել արդյունավետ խաղով․ կատարել է գոլային փոխանցում «Դինամոյի» հետ գավաթային հանդիպմանը, դուբլ և գոլային փոխանցում՝ «Սոչիի» հետ խաղում, մեկ գոլ ու երեք գոլային փոխանցում՝ «Կռիլյա Սովետովի» դեմ հանդիպմանը, ինչպես նաև գոլային փոխանցում՝ Կորդոբայի գոլին ԲԿՄԱ-ի հետ մրցավեճում, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։
Հայաստանի ֆուտբոլի հավաքականն Աշխարհի առաջնության ընտրական մրցաշարի երկրորդ տուրի Երևանում տեղի ունեցած հանդիպման առաջին խաղակեսում 11 մետրանոց հարվածով հաշիվը բացել է «Կրասնոդար» ակումբի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը։






