«Աերոֆլոտը» սեպտեմբերի 26-ից կվերսկսի չվերթերը դեպի Երևան։ Ավիաընկերությունը վերագործարկում է իր միջազգային թռիչքները Կրասնոդարից։ Այդ մասին ասվում է ընկերության Տելեգրամի ալիքում։
«Սեպտեմբերի 26-ից մենք սկսում ենք ամենօրյա չվերթեր դեպի Երևան և Ստամբուլ։ Հոկտեմբերի 8-ից ուղիղ չվերթեր կմեկնարկեն դեպի Դուբայ՝ շաբաթական 2 անգամ»,–ասվում է հաղորդագրության մեջ։






