Նեպալում ժամանակավոր վարչապետ է նշանակվել Բարձրագույն դատարանի նախկին նախագահ Սուշիլա Քարկին։ Նա առաջին կին ղեկավարն է այդ պաշտոնում, հայտնում է BBC–ին։
Նրա նշանակումը հաջորդել է զանգվածային հակակառավարական բողոքի ցույցերին, որոնց արդյունքում հրաժարական տվեց նախկին վարչապետ Շարմա Օլին։
73‑ամյա Քարկին երդում է տվել նախագահ Ռամ Չհանդրա Պաուդելին։
Առնվազն 51 մարդ է զոհվել, ավելի քան 1300 վիրավորվել՝ տեղի ունեցած անկարգություններում, որոնք սկսվել են սոցիալական մեդիայի հարթակների արգելքի պատճառով։ Չնայած արգելքը վերացվեց, սակայն բողոքներն արդեն ավելի մեծ թափ էին ստացել՝ մայրաքաղաք Կատմանդուում ցուցարարները հրկիզել են խորհրդարանն ու կառավարական շենքերը
Պաուդելը լուծարել է խորհրդարանը և հայտարարել է նոր ընտրություններ՝ 2026‑ի մարտի 5–ին։
Քարկին մեծ հեղինակություն է վայելում՝ որպես արդարության ջատագով դատավոր, որը կոռուպցիոն գործերով է հայտնի։ Նա կանգնած է բազմաթիվ խնդիրների առաջ՝ օրենքի և կարգի վերականգնում, բողոքների ընթացքում վնասված պետական շենքերի վերակառուցում, փոփոխությունից սպասվող վստահության հաստատում և անկարգությունների քննություն։






