AM
15 Սեպտեմբեր 2025 - 07:58 AMT

Արսեն Հարությունյանը կպայքարի ԱԱ բրոնզի համար

Հայաստանի ազատի ոճի ըմբշամարտի հավաքականի անդամ, Եվրոպայի բազմակի չեմպիոն Արսեն Հարությունյանը կպայքարի աշխարհի առաջնության բրոնզե մեդալի համար:

Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնության 57 կգ քաշային կարգի մրցման կիսաեզրափակիչում Արսեն Հարությունյանը մրցել է Հյուսիսային Կորեայի ներկայացուցչի հետ ու զիջել 1:4 հաշվով, հայտնում է Արմենպրեսը։

Հարությունյանն իրավունք է ստացել մրցելու աշխարհի առաջնության բրոնզե մեդալի համար: