AM
16 Սեպտեմբեր 2025 - 07:28 AMT

ԻԻՀ արդարադատության նախարարն առաջիկայում կայցելի ՀՀ

Իրանի արդարադատության նախարար Ամինհոսեյն Ռահիմին նախատեսում է պաշտոնական այց կատարել Հայաստան, հայտնում է է Իրանում ՀՀ դեսպանությունը։

Այդ մասին ասվել է սեպտեմբերի 14–ին դեսպան Գրիգոր Հակոբյանի և Իրանի արդարադատության նախարարի՝ մարդու իրավունքների և միջազգային հարցերով տեղակալ Ասգյար Ջալալիանի հանդիպման ժամանակ։

«Հանդիպման ընթացքում քննարկվել են Իրանի արդարադատության նախարար Ամինհոսեյն Ռահիմիի՝ առաջիկայում Հայաստան նախատեսվող այցի մանրամասները»,– ասված է հաղորդագրության մեջ:

Կողմերն անդրադարձել են արդարադատության ոլորտում համագործակցությանը՝ երկկողմ իրավական փոխօգնության շրջանակում՝ կարևորելով այս բնագավառում կապերի խորացման անհրաժեշտությունը: