AM
29 May 2002 - 17:59 AMT

ԱՇԽԱՏԱՆՔ Է ՏԱՐՎՈՒՄ ԱՐԵՎՄՏՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՅԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ

Արեւմտյան Հայաստանի հայերի երրորդ համագումարի անցկացման կազմկոմիտեն հանդես է եկել Արեւմտյան Հայաստանի հայերի ներկայացուցչությունը աքսորում ստեղծելու նախաձեռնությամբ: Համապատասխան կոչով փաստաթուղթը տարածվել է «Հայաստան-Սփյուռք» համաժողովի մասնակիցների շրջանում: Ենթադրվում է, որ այդ մարմնի կազմում կընդգրկվեն սփյուռքում գործող ավանդական հայկական քաղաքական կուսակցությունների, հասարակական կազմակերպությունների, Արեւմտյան Հայաստանի բնակիչների նոր սերունդներին միավորող, հայրենակցական միությունների ներկայացուցիչները: Ներկայացուցչական մարմնի նպատակը կլինի «ազգային հիմնահարցերի լուծումը»:

Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը “PanARMENIAN.Net”-ի վրա պարտադիր է: