AM
16 Սեպտեմբեր 2025 - 08:18 AMT

Բաքվի դատարանում հիշել են 1988–1992 թթ․ Արցախում ծավալված իրադարձությունները

Սեպտեմբերի 15-ին Բաքվի ռազմական դատարանում կայացել է շինծու գործերով մեղադրվող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության հերթական դատական նիստը՝ Արայիկ Հարությունյանի, Արկադի Ղուկասյանի, Բակո Սահակյանի, Դավիթ Իշխանյանի, Դավիթ Բաբայանի, Լևոն Մնացականյանի և այլոց նկատմամբ։

Նիստը անցկացվել է դատավոր Զեյնալ Աղաևի նախագահությամբ։ Բոլոր մեղադրյալներին տրամադրվել են թարգմանիչներ իրենց լեզվով և պաշտպաններ, գրում է Azertag-ը։

Նիստում անդրադարձ է եղել 1988–1992 թթ․ Արցախում ծավալված իրադարձություններին։

Դատական նիստը կշարունակվի սեպտեմբերի 18-ին։

2023 թ․ սեպտեմբերին, Արցախում իննամսյա շրջափակումից և ամբողջ հայ բնակչության էթնիկ զտումից հետո, Ադրբեջանը գերեվարել է Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանին, Բակո Սահակյանին, Արայիկ Հարությունյանին, ինչպես նաև նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին, արտգործնախարար Դավիթ Բաբայանին և մի շարք այլ նախկին ղեկավարների։ Նրանց ներկայացված կեղծ մեղադրանքները կարող են հանգեցնել նույնիսկ ցմահ ազատազրկման։ Հունվարի 17-ին Բաքվում սկսվել է Արցախի ղեկավարների գործով շինծու դատավարությունը։