AM
16 Սեպտեմբեր 2025 - 10:33 AMT

Ադրբեջանն ավելացնում է ռազմական ծախսերը

Ադրբեջանն ավելացնում է ռազմական ծախսերը։ 2026 թվականին Ադրբեջանը նախատեսում է 8 միլիարդ 714.8 միլիոն մանաթ (ավելի քան 5 մլրդ դոլար) հատկացնել պաշտպանությանը և անվտանգության ապահովմանը։

Այս մասին նշվում է Ֆինանսների նախարարության՝ «2026 թվականի համախառն և պետական բյուջեների նախնական ցուցանիշների վերաբերյալ» հրապարակման մեջ, գրում է Minval.az-ը։

Ըստ ներկայացված տվյալների՝ ծրագրված ռազմական ծախսերը 3.8 տոկոսով ավելի են 2025 թվականի հաստատված բյուջեից։

ՀՀ–ն չի նախատեսում պաշտպանության ծախսերի աճ 2026 թվականին՝ 2025 թվականի համեմատ։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պարզաբանել է, որ 2024–ի բյուջեի համեմատ 2025 թվականին պաշտպանության ծախսերի զգալի և կտրուկ աճ է գրանցվել և կազմել է 115 միլիարդ դրամ։ Նա նշել է, որ «այն վարկերը, որոնք պետք է մարվեին 2030 կամ 2035 թվականներին, մենք հարմար գտանք մարել ավելի վաղ և նվազեցնել ապագա պարտքային բեռը։

Փաշինյանն անվտանգության միջազգային համաժողովում հայտարարել է, որ մեզ պետք է ոչ թե մարտունակ, այլ պաշտպանունակ բանակ։