AM
16 Սեպտեմբեր 2025 - 11:05 AMT

Արսեն Հարությունյանը` 4-րդ բրոնզի մասին․ Ես հանձնվողներից չեմ

Ազատ ոճի ըմբիշ Արսեն Հարությունյանը Զագրեբում տեղի ունեցած ԱԱ-ում նվաճել է իր կարիերայի չորրորդ բրոնզե մեդալը: Անդրադառնալով դրան իր ֆեյսբուքյան էջում՝ Հարությունյանը նշել է, որ ամեն ինչ դեռ առջևում է։

«Օրերը անցան՝ լեցուն դժվար գիշերներով, քրտինքով ու ցավով։ Բայց այդ ամենը ճանապարհի մասն է․ այսօր այդ օրերը մնացին ետևում։

Չորրորդ անգամ նվաճեցի բրոնզը, բայց գիտեմ՝ ամեն ինչ դեռ առջևում է։ Ես հանձնվողներից չեմ․ իմ ճանապարհը տանում է դեպի ոսկին։ Շնորհակալ եմ բոլորին, ովքեր ամենադժվար պահին կողքիս են եղել։ Ձեր ուժն ու հավատը իմ հաղթանակի կարևոր մասն են»,-գրել է նա։

Սեպտեմբերի 15-ին Արսեն Հարությունյանը ԱԱ եզրափակչում նա առավելության է հասել մեքսիկացի Ռոման Բրավո Յանգի նկատմամբ։