Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը շնորհակալություն է հայտնել ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփին՝ TruthSocial սոցիալական ցանցում արված հրապարակման համար։ Ակդ մասին նա գրել է X միկրոբլոգում։
«Շնորհակալություն, նախագահ Դոնալդ Թրամփ, ձեր բարեհաճ խոսքերի համար՝ TruthSocial հարթակում։ Ես խորապես գնահատում եմ ձեր կարևոր դերը Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ գործընթացի առաջմղման, ինչպես նաև պատմական Վաշինգտոնյան գագաթնաժողովի կազմակերպման գործում։ Դուք ճարտարապետն եք Ադրբեջանի և Միացյալ Նահանգների միջև հավերժ բարեկամության և ձևավորվող ռազմավարական գործընկերության։ Ես բարձր եմ գնահատում մեր բարեկամությունը», — գրել է Ալիևը։
Նա նաև լուսանկար է հրապարակել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն, անդրադառնալով օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի մասնակցությամբ տեղի ունեցած գագաթնաժողովին, նշել է, որ իր համար պատիվ է ընկերանալ մեծ առաջնորդներ Ալիևի և Փաշինյանի հետ։ Նա նաև համատեղ լուսանկար է հրապարակել։






