AM
17 Սեպտեմբեր 2025 - 13:10 AMT

Պատրիարք Կիրիլն ու Արամ Ա կաթողիկոսը հանդիպել են Աստանայում

Մոսկվայի և Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլը Աստանայում հանդիպել է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինի հետ։

Հանդիպումը տեղի է ունեցել Համաշխարհային և ավանդական կրոնների առաջնորդների 8-րդ համագումարի շրջանակում, հայտնում է Sputnik Արմենիան։

Սեպտեմբերի 16-18-ն Աստանայում անցկացվող համագումարին ավելի քան 60 երկրների հոգևոր առաջնորդ է մասնակցում։ Համագումարի թեման է «Կրոնների երկխոսություն. սիներգիա հանուն ապագայի»: