AM
18 Սեպտեմբեր 2025 - 10:17 AMT

ՀՀ հավաքականը առաջընթաց է գրանցել ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում

ՖԻՖԱ-ն հրապարակել է վարկանիշային նոր աղյուսակը, որտեղ Հայաստանի ազգային հավաքականը 103-րդ տեղում է։ Սա նշանակում է, որ Եղիշե Մելիքյանի գլխավորած թիմը առաջադիմել է 2 հորիզոնականով:

Աղյուսակում առաջատարն այս անգամ փոխվել է․ աշխարհի գործող չեմպիոն Արգենտինայի հավաքականը նահանջել է երրորդ հորիզոնական, մինչդեռ առաջին տեղում հայտնվել է Իսպանիան։ Երկրորդ հորիզոնականում Ֆրանսիան է, գրում է Արմենպրեսը։

Տասնյակում ընդգրկվել են նաև Անգլիայի, Պորտուգալիայի, Բրազիլիայի, Նիդեռլանդների, Բելգիայի, Խորվաթիայի և Իտալիայի հավաքականները։

Վերջին հանդիպումներում ՀՀ հավաքականը պարտվել է Պորտուգալիային 0։5 հաշվով, և հաղթել Իռլանդիայի թիմին 2։1 հաշվով։