AM
19 Սեպտեմբեր 2025 - 08:01 AMT

Ամոյանը ԱԱ եզրափակչում ոսկու համար կմրցի ճապոնացի ըմբիշի հետ

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնության կիսաեզրափակիչ փուլում Մալխաս Ամոյանը (77 կգ) 5։1 հաշվով հաղթել է Իրանի ներկայացուցիչ Ալիրեզա Աբդևալիին և դուրս եկել եզրափակիչ, հայտնում է Radar Armenia-ն։

Ոսկե մեդալի համար պայքարում նրա մրցակիցն Օլիմպիական չեմպիոն, ճապոնացի Նոա Կուսական է։