AM
20 Սեպտեմբեր 2025 - 12:21 AMT

Ամոյան. Փառք Աստծո, կարողացա հռչակվել աշխարհի կրկնակի հաղթող

Հունահռոմեական ոճի ըմբիշ Մալխաս Ամոյանը, որը Զագրեբում նվաճել է աշխարհի չեմպիոնի իր երկրորդ տիտղոսը, հաղթանակից հետո շնորհակալություն է հայտնել աջակիցներին։

«Փառք Աստծո, կարողացա հռչակվել աշխարհի կրկնակի հաղթող։ Շնորհակալ եմ բոլորին՝ ջերմ խոսքերի և շնորհավորանքների համար»,- գրել է նա Instagram-ի իր էջում։

Հայաստանի ազգային թիմի անդամ, Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Մալխաս Ամոյանը 77 կգ քաշային կարգում եզրափակիչում մրցել է ճապոնացի Նաո Կուսակայի հետ և հաղթել նրան 10։1 հաշվով։

Մալխաս Ամոյանը հանդիսանում է Փարիզ-2024-ի բրոնզե մեդալակիր, Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը վաստակել է 2022, 2023, 2024 և 2025 թվականներին, իսկ աշխարհի առաջնությունում իր առաջին ոսկին նվաճել է 2021 թվականին։