Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի ներկայացուցիչ Սլավիկ Գալստյանը դարձել է աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր:
Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնության 67 կգ քաշային կարգում բրոնզե մեդալի համար գոտեմարտում Սլավիկ Գալստյանն ուժերը փորձել է Ղրղզստանի մարզիկ Ռազզակ Բայրեկեևի դեմ և հաղթանակ է տարել 15:5 հաշվով, հայտնում է Արմենպրեսը։
Հայաստանի հավաքականից այս մրցաշարի ընթացքում ոսկե մեդալ է նվաճել Մալխաս Ամոյանը, իսկ Հրաչյա Պողոսյանը գրավել է երրորդ տեղը՝ արժանանալով բրոնզե պարգևի:






