Հայաստանում 2025 թվականի հունվարից մինչև հունիս ընկած ժամանակահատվածում վարձու աշխատողների թիվն ավելացել է 5 տոկոսով: Այդ մասին ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը հայտնել է Ազգային ժողովի ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ընթացքում՝ ներկայացնելով պետբյուջեի առաջին կիսամյակի կատարողականը։
Նախարարի պարզաբանմամբ՝ գրանցված գործազուրկների թիվն այս ժամանակահատվածում շարունակաբար նվազել է, իսկ աշխատաշուկան արձանագրել է դրական տեղաշարժեր, հայտնում է Արմենպրեսը։
«Հունվար–հունիսին վարձու աշխատողների թիվն աճել է 5 տոկոսով՝ հիմնականում պայմանավորված առևտրի, շինարարության, ինչպես նաև պետական կառավարման և պաշտպանության ոլորտներում աշխատողների թվաքանակի աճով»,-ասել է Հովհաննիսյանը։






