Սեպտեմբերի 22-ին Բաքվի ռազմական դատարանում շարունակվել է շինծու գործերով հայ գերիների, այդ թվում՝ Արցախի ղեկավարների դեմ, դատական ֆարսը։
Անդրադարձ է կատարվել Արցախում 1991–92թթ․ ռազմական գործողություններին, հայտնում է APA-ն:
Հրապարկվել են որոշ փաստաթղթեր։
Շեշտվում է, որ «մեղադրյալները ՀՀ քաղաքացիներ են»։
2023 թ․ սեպտեմբերին, Արցախում իննամսյա շրջափակումից և ամբողջ հայ բնակչության էթնիկ զտումից հետո, Ադրբեջանը գերեվարել է Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանին, Բակո Սահակյանին, Արայիկ Հարությունյանին, ինչպես նաև նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին, արտգործնախարար Դավիթ Բաբայանին և մի շարք այլ նախկին ղեկավարների։ Նրանց ներկայացված կեղծ մեղադրանքները կարող են հանգեցնել նույնիսկ ցմահ ազատազրկման։ Հունվարի 17-ին Բաքվում սկսվել է Արցախի ղեկավարների գործով շինծու դատավարությունը։






