AM
23 Սեպտեմբեր 2025 - 06:57 AMT

Էրդողանը ՄԱԿ ԳՎ–ում խոսելու է ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացի մասին

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտնել է, որ Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր վեհաժողովի 80-րդ նստաշրջանի ընթացքում իր ելույթի ժամանակ մտադիր է անդրադառնալ նաև Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ գործընթացի առաջխաղացման հարցին, գրում է APA-ն։

Թուրքիայի նախագահը այս հայտարարությունն արել է ադրբեջանական լրատվամիջոցներին տված հարցազրույցում։

Ռեջեփ Թայիփ Էրդողանը Գլխավոր վեհաժողովի առաջնորդների գագաթնաժողովում իր ելույթով հանդես կգա սեպտեմբերի 23–ին։

Օգոստոսի 8–ին Սպիտակ տանը կայացած ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպմանը ստորագրվել է համատեղ Հռչակագիր` Վաշինգտոնում տեղի ունեցած հանդիպման արդյունքների մասին:

Վաշինգտոնում Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ ղեկավարների ներկայությամբ նախաստորագրել են «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագիրը։