ՀԷՑ ՓԲԸ ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ ՀԷՑ-ի նախկին խորհրդի նախագահը միայն 2024-ին ստացել է ավելի քան 347 միլիոն դրամ աշխատավարձ՝ հարկերի հաշվառմամբ։
Ըստ նրա՝ ՀԷՑ-ի նախկին ղեկավարներին տրված միլիոնավոր աշխատավարձերն ազդել են էլէներգիայի արժեքի վրա։
«Ընդ որում՝ միայն 2024թ. սեպտեմբերին վարձատրվել 73,253,765․00 ՀՀ դրամով, իսկ մարտ, հունիս և դեկտեմբեր ամիսներին վարձատրությունը կազմել է ամսական 70,393,750․00 ՀՀ դրամ (հարկերը ներառյալ):
Եվ արդյունքում, իհարկե, ՀԷՑ-ի բարձր ղեկավարության այս և մյուս նախկին ներկայացուցիչների աստղաբաշխական վարձատրություններն ուղղակի կամ անուղղակիորեն «իրենց ձևով» ներազդել է մեր ժողովրդի կողմից սպառվող էլեկտրաէներգիայի սակագնի վրա։ ՀԷՑ-ը պետք է ծառայի մեր ժողովրդին»,-գրել է նա։
«Տաշիր» ընկերությունների խմբի փոխնախագահ Նարեկ Կարապետյանը արձագանքել է ՀԷՑ ՓԲԸ ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանի՝ վերջին օրերի հայտարարություններին, որոնք վերաբերում են ՀԷՑ-ի ղեկավարության վարձատրությանը։ Նա նշել է, որ 9 ամսում, ինչ նշանակվել է ՀԷՑ-ի տնօրենների խորհրդի նախագահ, հրաժարվել է աշխատավարձից և ոչ մի կոպեկ չի ստացել։






