AM
24 Սեպտեմբեր 2025 - 14:01 AMT

Կրեմլ․ Փաշինյանը կմասնակցի Գլոբալ ատոմային համաժողովին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կմասնակցի Ռուսաստանի նախագահի Վլադիմիր Պուտինի մասնակցությամբ սեպտեմբերի 25–ին Մոսկվայում կայանալիք Գլոբալ ատոմային համաժողովին։ Այդ մասին հայտնել է Կրեմլի մամուլի ծառայությունը։

Մասնակիցների թվում են նաև Միջազգային ատոմային էներգիայի գործակալության գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, Մյանմայի ժամանակավոր նախագահ Մին Աուն Հլայնը և Եթովպիայի վարչապետ Աբի Ահմեդը, գրում է ՌԻԱ Նովոստին։

Ըստ հաղորդագրության՝ սեպտեմբերի 25-ին Պուտինը ելույթ է ունենալու Գլոբալ ատոմային համաժողովում, որը նվիրված է Ռուսաստանի ատոմային արդյունաբերության 80-ամյակին։

Հրավիրված են նաև Իրանի Իսլամական Հանրապետության, Ուզբեկստանի Հանրապետության, Եգիպտոսի Արաբական Հանրապետության, Նիգերի Հանրապետության և որոշ մասնագիտացված կազմակերպությունների ներկայացուցիչներ։

Նշվում է, որ համաժողովից հետո Պուտինը մի շարք հանդիպումներ կունենա պատվիրակությունների ղեկավարների հետ։