Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիան հրապարակել է հայ ծանրորդների մրցումային ժամանակացույցը Նորվեգիայի Ֆյորդե քաղաքում կայանալիք ծանրամարտի աշխարհի առաջնությունում։
Առաջնությունը կանցկացվի հոկտեմբերի 2-11-ը։
Հայ մարզիկների ելույթները կկայանան հետևյալ ժամանակացույցով․
Հոկտեմբերի 3, ժամը 21:30 — Գառնիկ Չոլակյան՝ 60 կգ քաշային կարգ
Հոկտեմբերի 5, ժամը 21:30 — Գոռ Սահակյան՝ 71 կգ
Հոկտեմբերի 7, ժամը 19:00 — Սուրեն Գրիգորյան՝ 88 կգ
Հոկտեմբերի 8, ժամը 19:00 — Աննա Ամրոյան՝ 77 կգ (B խումբ)
Հոկտեմբերի 10, ժամը 21:30 — Սիմոն Մարտիրոսյան և Գարիկ Կարապետյան՝ 110 կգ
Հոկտեմբերի 11, ժամը 18:00 — Վարազդատ Լալայան՝ +110 կգ






