Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 80-րդ նստաշրջանում հայտարարել է, որ տարածաշրջանային կոմունիկացիաները հիմք են կազմում կայուն և երկարաժամկետ խաղաղության իր տեսլականի համար։
«Վաշինգտոնյան գագաթնաժողովի կարևոր արդյունքներից մեկը «Միջազգային խաղաղության և բարգավաճման Թրամփի երթուղին» է՝ TRIPP–ը, որը կապահովի անխոչընդոտ անցում Զանգեզուրի միջանցքով և կամրապնդի տարածաշրջանային կապերը», – ասել է նա, հայտնում է APA-ն։
Ալիևը նաև պատմական է անվանել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի որոշումը, որով կասեցվեց 1992թ․ Ադրբեջանի դեմ սահմանված Ազատության աջակցության ակտի 907–րդ ուղղումը, որով արգելվում էր զենքի մատակարարումը Բաքվին։ Նա նաև կարևորել է, որ Կոնգրեսը ևս վերջնական որոշում կայանցնի այդ հարցի վերաբերյալ։
Ալիևը ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 80-րդ նստաշրջանում իր ելույթը սկսել է՝ խոսելով Հայաստանի իբր գործած «ռազմական հանցագործությունների», Ադրբեջանի հաղթանակի և Հայաստանի «կապիտուլացիայի» մասին։






