AM
26 Սեպտեմբեր 2025 - 09:59 AMT

Բաքվի դատարանում «քննել են» Մանվել Գրիգորյանի հարցազրույցը

Բաքվում շարունակվում է շինծու գործերով դատավարությունը Արցախի ռազմաքաղաքական ղեկավարների դեմ։

Սեպտեմբերի 25–ի նիստում ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը խնդրել է դատարանից հնարավորություն տալ իրեն ծանոթանալու մի քանի նիստերի արձանագրություններին։ Դատավարությունը վարող դատավորը նշել է, որ թարգմանչի օգնությամբ համապատասխան պայմաններ կստեղծվեն, հայտնում է minval.az-ը։

Դրանից հետո դատարանը «քննել է» Հայաստանի պաշտպանության նախկին փոխնախարար, կյանքից հեռացած Մանվել Գրիգորյանի հարցազրույցը։

Դատարանում ներկայացվել են նաև լուսանկարներ։

Հաջորդ դատական նիստը նշանակված է սեպտեմբերի 26-ին։