Հայաստանում նախատեսվում է 2026 թվականին բացել «Յուվենտուսի» ֆուտբոլային ակադեմիա, հայտնում է ՀՖՖ–ն։
Նշվում է, որ Եվրոպայից կժամանի 20 մարզիչ, կլինեն անվճար և վճարովի խմբեր։
Ակադեմիան իր գործունեությունն իրականացնելու է ինչպես Ավանի տարածքում, այնպես էլ Կենտրոն համայնքում՝ «Հրազդան» մարզադաշտի հարևանությամբ։
Անվճար ընդունելությունը կատարվելու է բացառապես իտալացի մասնագետների ընտրությամբ։ Տեղացի օգնական մարզիչները կատարելու են նաև թարգմանչի դեր, քանի որ 6-7 տարեկան երեխաները, հավանաբար, կդժվարանան անգլերենով շփվել մարզիչների հետ։
Պատասխանատուները հետևել են Ավանի ենթակառուցվածքների շինարարությանը։
2 հեկտար տարածքի վրա ընթանում են չորս ֆուտբոլային խաղադաշտերի կառուցման աշխատանքներ, որոնցից մեկը լինելու է փակ՝ նախատեսված փոքր տարիքի երեխաների համար։ Շենքի երկրորդ հարկում կգործի հյուրանոց-կացարան, որը նախատեսված է մարզիչների և մարզերից ժամանող երեխաների համար։






