AM
29 Սեպտեմբեր 2025 - 12:46 AMT

Լևոն Արոնյանը կիսել է միավորը Grand Chess Tour-ի մեկնարկային տուրում

ԱՄՆ դրոշի տակ հանդես եկող գրոսմայստեր Լևոն Արոնյանը ոչ ոքի արդյունքով է ավարտել Բրազիլիայում ընթացող Grand chess tour-ի առաջին պարտիան:

Grand Chess tour-ի եզրափակիչ մրցաշարի առաջին տուրում Լևոն Արոնյանը մրցել էԱՄՆ դրոշի ներքո հանդես եկող Ֆաբիանո Կարուանայի հետ, հայտնում է Radar Armenia-ն։

Պարտիայի 37-րդ քայլին գրոսմայստերները համաձայնել են կիսել միավորը:

Grand chess tour-ի եզրափակիչ մրցաշարն անցկացվում է Բրազիլիայի Սան Պաուլո քաղաքում: Ընդհանուր մրցանակային ֆոնդը գերազանցում է 1 միլիոն դոլարը։