AM
29 Սեպտեմբեր 2025 - 13:03 AMT

Բաքուն ԱՊՀ խաղերի բացումը Գյանջայում օգտագործել է հակահայկական տարրերով շոուի համար

Ադրբեջանի Գյանջա քաղաքում անցկացվել է ԱՊՀ երրորդ խաղերի բացման հանդիսավոր արարողությունը, որին մասնակցել են երկրի նախագահ Իլհամ Ալիևը և նրա կինը՝ Մեհրիբան Ալիևան։

Միջոցառումը Բաքվի կողմից օգտագործվել է ոչ միայն սպորտային, այլև քաղաքական նպատակներով։ Թատերականացված ծրագրի մեջ ներառված են եղել հակահայկական շեշտադրումներ, գրում է Factor.am-ը։

Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների, ներկայացման մի հատված նվիրված է եղել Արցախյան 44-օրյա պատերազմին և Ադրբեջանի հաղթանակի թեմային։ Մասնավորապես, ներկայացվել է Ալիևի «բռունցքը» խորհրդանշող «Երկաթե բռունցքի» արձանը, ցուցադրվել է «44» թիվը՝ որպես պատերազմի արդյունքի խորհրդանիշ։

ԱՊՀ խաղերին մասնակցում են մի շարք երկրների պատվիրակություններ՝ Ռուսաստանից, Ադրբեջանից, Բելառուսից, Ուզբեկստանից, Ղազախստանից, Տաջիկստանից, Ղրղզստանից և Թուրքմենստանից։ Բացի այդ, մասնակցել են նաև Թուրքիայի, Պակիստանի, Օմանի, Կուբայի և Քուվեյթի մարզիկները։

Հայաստանը, թեև հանդիսանում է ԱՊՀ անդամ երկիր, այս միջոցառմանը չի միացել։