AM
30 Սեպտեմբեր 2025 - 10:25 AMT

Արոնյանը կրկին ոչ ոքի է խաղացել Կարուանայի հետ

ԱՄՆ դրոշի ներքո հանդես եկող գրոսմայստեր Լևոն Արոնյանը շարունակում է մասնակցել «Grand Chess Tour»-ի եզրափակիչ մրցաշարին, որը անցկացվում է Բրազիլիայում։

Երկրորդ դասական տուրում Արոնյանը սպիտակ խաղաքարերով մրցել է Ֆաբիանո Կարուանայի դեմ։ Խաղն ավարտվել է ոչ ոքի՝ 26-րդ քայլին, հայտնում է Արմենպրեսը։

Սեպտեմբերի 29-ին կայացած առաջին դասական պարտիան ևս երկու գրոսմայստերների միջև ավարտվել էր ոչ ոքի՝ 37-րդ քայլին։

Հաջորդ փուլում Արոնյանը և Կարուանան կմրցեն արագ շախմատի տուրերում, որոնք նախատեսված են երկու խաղով։

«Grand Chess Tour»-ի եզրափակիչ մրցաշարը կշարունակվի մինչև հոկտեմբերի 4-ը: