AM
1 Հոկտեմբեր 2025 - 06:27 AMT

«Թուրքական ավիաուղիները» կանոնավոր չվերթեր կիրականացնեն դեպի Երևան

«Թուրքական ավիաուղիները» (THY) հայտարարել են դեպի Ռումինիայի Տիմիշոարա և Հայաստանի մայրաքաղաք Երևան կանոնավոր չվերթեր սկսելու որոշման մասին:Այդ մասին հայտնել է TRT Haber-ը՝ հղում անելով «Թուրքական ավիաուղիներին», որը համապատասխան հայտարարությունը հրապարակել է Հանրային տեղեկատվական հարթակում, գրում է Արմենպրեսը։

Նշվում է, որ այդ որոշումը կայացվել է հիմք ընդունելով հնարավորություններն ու շուկայական պայմանները: